Հոլանդացիներին բաժանել են էքստազիի բույրով օծանելիք
Հյուսիսային Բրաբանթ հոլանդական նահանգի բնակիչներին բաժանել են մեթիլենդիոքսիմեթամֆետամին թմրանյութի բույրով օծանելիք, որը լայն հանրությանը հայտնի է որպես էքստազի, հաղորդում է Լենտա.ռու-ն՝ հղում կատարելով DutchNews-ին:
Հոլանդացիները ստացել են շշեր, որոնք հիշեցնում են Chanel №5 օծանելիքի սրվակը, այդ տարածքում թմրանյութերի լաբորատորիաների փնտրտուքին ուղղված արշավի շրջանակներում: Ակնկալվում է, որ քաղաքացիները կսովորեն տարբերել այդ թմրանյութի բույրն ու կօգնեն տեղի ոստիկաններին հայտնաբերել թմրանյութեր պատրաստող լաբորատորիաներ:
Ընկերության ներկայացուցիչը պատմել է, որ արտադրված օծանելիքը հիմնականում ունի անիսոնի բույր. հենց անիսոնն է, ըստ նրա, իսկական ստուգիչ նշանը:
Տեղի դատախազ Անտուանետա Դուդենսի կարծիքով՝ պետք է «տարածել այդ բույրն ամբողջ երկրում, որպեսզի յուրաքանչյուր բնակիչը տեղյակ լինի, թե ինչին է պետք ուշադրություն դարձնել»: Անցած տարի Հյուսիսային Բրաբանտում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 127 լաբորատորիա: Նշվում է, որ դրանց վտանգը կայանում է նրանում, որ դրանք կարող են մթնոլորտում արտանետել վնասակար գազեր եւ փաստացի դառնալ պայթյունավտանգ: