Նոր Գետաշենում բացվել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրը․ ներկա է եղել Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 2-ին, Շահումյանի շրջանի Նոր Գետաշեն համայնքում մասնակցել է «Արի Ռեզորթ» հանգստյան համալիրի բացման արարողությանը: Այդ մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Բակո Սահակյանը Շահումյանի շրջանում հանգստյան ցանցի զարգացումը համարել է զբոսաշրջության խթանման կարեւոր գործոններից մեկը: