Ստոցկայան ասաց, որ դեռ սիրահարված է Կիրկորովին
Երգչուհի Անաստասիա Ստոցկայան առաջին անգամ պատմեց Ֆիլիպ Կիրկորովի հետ իր հարաբերությունների մասին, հաղորդում է NTV-ն:
Նա խոստովանեց, որ խիստ սիրահարված էր երգչին, բայց հարգում էր Ալլա Պուգաչովային, որն այդ ժամանակ դեռ Կիրկորովի կինն էր:
Ստոցկայան ասաց, որ Պուգաչովան իրեն մրցակից չէր համարում և շոու բիզնեսի հարցերում խորհուրդներ էր տալիս։
Նա ավելացրեց, որ ինչ-որ պահի Կիրկորովի հետ հարաբերությունները շատ ռոմանտիկ դարձան, առաջին անգամ նրանք համբուրվեցին «գրեթե վերելակում»։
Նա ասաց, որ երգչի հանդեպ զգացմունքները դեռ չեն խամրել։