Կալիֆորնիայում ջրվեժի մոտ սելֆի անելու փորձի ժամանակ կինն ընկել է ժայռից և մահացել
Կալիֆորնիայի բնակչուհին, որը փորձել է Տախո լճի մոտակայքում ջրվեժի մոտ սելֆի անել, ընկել է ժայռից եւ մահացել, հաղորդում է Fox News-ը՝ ոստիկանության վրա հղումով:
Կնոջ դին հայտնաբերվել է Էմերալդ-բեյ ազգային պարկի մոտակայքում:
Կնոջ անունը դեռեւս հայտնի չէ:
«Սա տխուր հիշեցում է այն մասին, որ անհրաժեշտ է զգուշավորություն պահպանել վտանգավոր վայրերում լուսանկարվելիս»,- ասում է ոստիկանության հաղորդագրության մեջ: