ՀՀ-ից պետական մակարդակով փորձել են Facebook-ից ստանալ 81 օգտատիրոջ տվյալ. Սամվել Մարտիրոսյան
Հայաստանից անցյալ տարվա երկրորդ կեսին, այսինքն արդեն նոր կառավարության օրոք, Facebook-ից վեցը դեպքով փորձել են պետական մակարդակով ստանալ 81 օգտատիրոջ եւ օգտատիրուհու տվյալ։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է։ Դեպքերի կեսում որեւէ չափով Ֆեյսբուքը բավարարել է հարցումները»,-հավելել է նա: