Ճապոնիայում առաջարկում են Pokemon ոճի հարսանիքներ
Ճապոնիայում առաջարկում են Pokemon ոճի հարսանիքներ։ Ինչպես տեղեկացնում է UPI-ն, Pokemon ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է հարսանիքներ ծրագրող ճապոնական ընկերության հետ, որպեսզի առաջարկի թեմատիկ արարողություններ ֆրանշիզի հերոսների մասնակցությամբ։
Հարսանիքներ ծրագրող ESCRIT ընկերությունը եւ The Pokemon Company-ն տեղեկացրել են, որ վերջերս առաջին պաշտոնական արտոնագրված հարսանիքն են անցկացրել պոկեմոնների թեմայով, որին մասնակցել է երկու Պիկաչու՝ փեսայի եւ հարսի հագուստներով։
Փաթեթի մեջ է մտնում նաեւ ամուսնության վկայականը՝ պոկեմոնների պատկերներով։