ԱԺ–ում ասացին՝ դու ԵՊՀ նիստն ես տապալել, մենք էլ սա կտապալենք. Արթուր Վաղարշյանը մանրամասներ պատմեց (տեսանյութ)
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում կարծիքների բախում առաջացավ, թե արդյոք ռեկտորի պաշտոնակատարի քվեարկությունը պետք է անցկացվի բաց, թե փակ քվեարկությամբ։ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ալիքային պրոցեսների տեսության եւ ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Գեւորգ Հաջյանը առաջարկում էր տղամարդկություն դրսեւորել եւ բաց արտահայտել իրենց կարծիքը. «Իմ կարծիքով՝սա այն հարցն է, որ ամեն մեկը պետք է տղամարդկություն ունենա եւ բաց ասի իր կարծիքը։ իսկ եթե լինեն հետապնդումներ այդ կարծիքը արտահայտողների նկատմամբ, դա արդեն այլ հարց է» ։
Սակայն, հոգաբարձուների խորհրդի անդամներից մի քանիսը կողմ արտահայտվեց փակ քվեարկությանը։
Արթուր Վաղարյանն էլ պատմեց երեկ Ազգային ժողովի նիստից մանրամանսեր։ Երեկ Աժ–ում քննարկվում էր ՍԴ դատավորի թեկնածության հարցը, իսկ Արթուր Վաղարշյանը նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրվել էր ՍԴ դատավորի պաշտոնում, սակայն չընտրվեց ԱԺ–ի կողմից. «ԱԺ–ում ասացին՝ դու ԵՊՀ նիստն ես տապալել, մենք էլ սա կտապալենք»,–պատմեց նա։
Որոշվեց ռեկտորի պաշտոնակատարին ընտրել բաց քվեարկությամբ։