Արցախի զինվորական վերնախավը Լ. Մնացականյանին համոզում է առաջադրել իր թեկնածությունն ընտրություններին. Բալասանյանի հետ խնդիրներ կան. «Ժամանակ»
«Արցախի նախկին և ներկա զինվորականությունը, որը մինչև վերջերս ԱՀ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Վիտալի Բալասանյանին, մտքափոխվել է:
Զինվորական վերնախավը փորձում է ԱՀ պաշտպանության նախկին նախարար, ներկայումս ԱՀ ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լյովա Մնացականյանին համոզել առաջադրել իր թեկնածությունը, քանի որ զինվորական վերնախավի որոշ ներկայացուցիչներ անձնական խնդիրներ ունեն Բալասանյանի հետ:
Մնացականյանը համառորեն հրաժարվում է: Եվ եթե այսպես շարունակվի, ապա կառաջադրվի Բալասանյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: