«Պրիզնատ չի գալիս» Արա Շիրինյանին. Ասում է՝ Խնդիր չունեմ Փաշինյանի և Աննա Հակոբյանի հետ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, բավական լարված ու անհասկանալի վիճակ է ստեղծվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում: Բանն այն է, որ հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը սկզբունքորեն հրաժարվում է անցնել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի «թրի տակով»:
Ինչպես խոսում են հեռուստաընկերությունում, նա, այսպես ասած, «պրիզնատ չի գալիս» ո՛չ խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, ո՛չ էլ վերջինիս խորհրդական Տիգրան Պասկևիչյանին:
Գրիգորյանը, մեր աղբյուրների հաղորդմամբ, պնդում է, որ, մեղմ ասած, ոչ մի խնդիր չունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ուստի իրեն իրավունք է վերապահում ինքնուրույն որոշումներ կայացնել, թեպետ, օրենսդրության համաձայն, հանրային հեռուստաընկերության ղեկավար մարմինը հենց հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: