Ալեն Սիմոնյանը Հրայր Թովմասյանի մասին
Ես կարծում եմ՝ ավելի շուտ հրաժարական պետք է տար սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, քան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Այս մասին ասյօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
«Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր է։ Նրա ընտրությունը ՍԴ նախագահի պաշտոնում մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ, նա վստահություն չի ներշնչում հանրության մոտ, քանի որ եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժվել են, հեղինակել է շատ վիճահարույց եւ քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունը եւ Ընտրական օրենսգիրքն է»։
Ալեն Սիմոնյանի համար ակնհայտ է, որ եթե Հրայր Թովմասյանն է ՍԴ նախագահ, ՍԴ–ն անկախ չէ. «Կարծում եմ՝ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում։ ես երբեք չեմ հասկացել քաղաքական գործիչներին, որոնք մնում են քաղաքական թիմի հեռանալուց հետո»: