Շջանավարտները «Վերջին զանգը» կազմակերպել էին դրսում, քանի որ դպրոցի շենքը վթարային էր
Վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվեց «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Այսօր՝ մայիսի 24-ին, Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի «Վերջին զանգի» միջոցառմանը շրջանավարտներին ողջունելու էր գնացել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել այն լուրով, որ վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս հայտնեց, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն: Նշենք, որ դպրոցի շրջանավարտները դպրոցի բակում էին կազմակերպել «Վերջին զանգի» միջոցառումը:
«Այդ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն, ուստի, հետաքրքիր էր տեսնել աշակերտական եւ մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի»,- ասաց ԿԳ նախարարը:
Նշենք, որ շրջանավարտներին շնորհավորելու էր եկել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը: