Կանադայում միլիարդ տարեկան սունկ են հայտնաբերել
Սնկերը մոլորակի վրա կարող էին ավելի շուտ հայտնվել, քան ընդունված է կարծել, գրում է HighTech+-ը՝ հղում անելով Phys.org-ին:
Կանադայում հայտնաբերված նմուշը, ինչպես ենթադրում են գիտնականները, կարող է 900 միլիոնից միլիարդ տարեկան լինել:
Քիմիական վերլուծությունը ցույց է տվել, որ այն խիտին է պարունակում:
Հենց խիտինի առկայությունը գիտնականներին համոզել է, որ նմուշը սունկ է, գրում է Nature-ը:
«Դա նշանակում է, որ եթե սնկերը հայտնվել են միլիարդ տարի առաջ, ապա պետք է հայտնվեին նաեւ կենդանիները»,- ասում է գիտնական Կորենտին Լորոնը:
Իսկ մինչ այժմ ամենահին նմուշ էր համարվում Շոտլանդիայում հայտնաբերված նմուշը, որը ենթադրաբար 400 մլն տարեկան է: