Ջորջիո Պետրոսյանի մասնակցությամբ մենամարտը չեղյալ է հայտարարվել մրցավարական վիճելի որոշումների պատճառով
Սինգապուրում անցկացված World Grand Prix մրցաշարի քառորդ եզրափակիչում քիկբոքսինգի K-1-ի լեգենդար մարտիկ, Իտալիայում բնակվող Ջորջիո (Գեւորգ) Պետրոսյանը միավորներով պարտվել է Պետչայինդի Պետչմորակոտ Ակադեմիին: Մենամարտն անցկացվել է կիսաթեթեւ քաշային կարգում:
One FC կազմակերպության նախագահը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ մենամարտի արդյունքը չեղյալ է հայտարարվել մրցավարական վիճելի որոշումների պատճառով: Մարտիկները եւս մեկ անգամ կհանդիպեն եւ կվիճարկեն World Grand Prix-ի կիսաեզրափակիչի ուղեգիրը: