Օլիվյե Ժիրուն կմնա «Չելսիում»
Ֆրանսիացի հարձակվող Օլիվյե Ժիրուն հաջորդ մրցաշրջանում եւս հանդես կգա Լոնդոնի «Չելսիում»։ Անգլիական ակումբը ակտիվացրել է Ժիրուի պայմանագրով նախատեսված մեկ տարով երկարաձգելու կետը, հաղորդում է Goal.com-ը։
Անգլիայի ավարտված առաջնությունում 32-ամյա Ժիրուն մասնակցեց 27 հանդիպման, խփեց 2 գոլ, կատարեց 5 գոլային փոխանցում եւ դժգոհ էր իր կարգավիճակից իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմում։
Ժիրուն 2018թ․ հունվարին է «Արսենալից» տեղափոխվել «Չելսի» 16 միլիոն ֆունտ ստերլինգով։