Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս. ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյան
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման եւ հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
Հետեւաբար, Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է՝ Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում»,-գրել է նա: