Spice Girls խմբի մեներգչուհին ամբողջությամբ կուրացել է
Բրիտանական Spice Girls երաժշտական խմբի սևամորթ վոկալիստ Մելանի Բրաունը (Mel B) բժշկի է դիմել տեսողության ամբողջական կորստի պատճառով:
Տտեսողության հետ խնդիրները Բրաունի մոտ սրվել են տեսողության վերականգնման վիրահատությունից հետո: Նշվում է, որ նախ երգչուհին դադարել է տեսնել ձախ աչքով, այնուհետև տեսողությունը վնասվել է նաև աջ աչքում:
«Ես ոչինչ չեմ կարող տեսնել, ես ամբողջությամբ կուրացել եմ», - բրիտանական պարբերականը մեջբերում է երգչուհու խոսքը:
Աղբյուրի տվյալներով՝ նա դա ասել է, երբ դիմելիս է եղել Moorfields Eye Hospital աչքի հիվանդանոց: