Ավոտբուսը Նեպալում ընկել է գետը. զոհվել է 5 մարդ
Նեպալի կենտրոնական հատվածում 5 մարդ զոհվել և 29-ը տուժել են այն բանից հետո, երբ ավտոբուսն ընկել է գետը, հայտնում է Himalayan Times-ը:
Ավոտբուսը ընկել է Տրիսուլի գետը, որը գտնվում է Դխադինգ շրջանում:
Զոհվածներից չորսը մահացել են տեղում, իսկ մեկը՝ հիվանդանոցում:
Բոլոր տուժածները հոսպիտալացվել են, ոստիկանությունն արդեն պարզել է մահացածների ինքնությունը: