13 ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութը հեռացվել է. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ խոսեցի 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանի հետ՝ 13-ամյա աղջկա հղիությանն առնչվող տեսանյութի վերաբերյալ հարցով:
Պայմանավորվածությամբ՝ տեսանյութը կհեռացվի ամբողջությամբ:
Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին համագործակցության համար:
Հ.Գ. Բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին խնդրում եմ երեխաների վերաբերյալ հրապարակումներ անելիս մշտապես ղեկավարվել երեխայի շահերի առաջնահերթությամբ ու ցուցաբերել առավելագույն զգուշություն։
Գրառմանը կցում եմ նաև մեր պատրաստած ուղեցույցը, որն առնչվում է երեխաների հետ կապված թեմաների լուսաբանմանը:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում 13-ամյա երեխա է հղիացել։