Խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է. Արմեն Փամբուխչյան
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը գրել է. «Հարգելի ընկերներ,
Ձեր քննարկմանն եմ ներկայացնում հետևյալ օրենքի նախագծի մտահղացումը, որով վարչական տույժի ենթարկված վարորդներն իրենց տուգանքը 5 աշխատանքային օրում վճարելու պարագայում, ստանում են հնարավորություն պայմանական 30% զեղչի:
Այդպիսով խրախուսում ենք պարտաճանաչությունը, ինչի դիմաց տույժի չափը նվազում է:
Խնդրում եմ հայտնել կարծիքներ»: