Նուբարաշենում բախվել են Mercedes-ն ու «Երազ»-ը. «Երազ»-ը կողաշրջվել է
Այսօր՝ մայիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Նուբարաշեն 6-րդ փողոցում բախվել են Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչներ՝ 26-ամյա Էդգար Բաղդասարյանի վարած Mercedes մակնիշի 36 CO 813 համարանիշի և 58-ամյա Ասատուր Առաքելյանի վարած «Երազ» 762 B մակնիշի 35 DQ 872 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով «Երազ»-ը կողաշրջվել է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպք վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ Ռուստամ Ավետիսյանն ու տեսուչ Մարատ Մկրտչյանը։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտաում նյութեր են նախապատրաստվում։