Միհրան Հարությունյանը հաղթել է «Չեմպիոնների գավաթի» գոտեմարտում
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան
Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո առաջին գոտեմարտն
անցկացրեց հունահռոմեկան ըմբշամարտի կանոններով և հասավ հաղթանակի:
Կրասնոդարում անցկացվող ըմբշամարտի «Չեմպիոնների գավաթ» մրցաշարում
Հարությունյանը 67 կգ քաշային կարգում մրցեց բելառուս Յարոսլավ Կարդաշի հետ
և հաղթեց ժամանակից շուտ՝ 10։0:
Ազատ ոճի ըմբշամարտի 2013թ. աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ
Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի
ներկայացուցիչ Ռոման Աշարինից։
Մրցաշարի կազմակերպիչն է հունահռոմեկան ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո-2016 Օլիմպիական խաղերից հետո
հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է 2 հաղթական
մենամարտ:
Դավիթ Սաֆարյանը 70 կգ քաշային կարգում 8։4 հաշվով ուժեղ գտնվեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոման Աշարինից։