Հայտնի է, թե ով կմարմնավորի Բեթմենին
«Մթնշաղից» հայտնի դերասան Ռոբերտ Պատինսոնը շատ մոտ է Բեթմենի դերի
թափուր տեղը զբաղեցնելուն: Այս մասին հայտնում է Variety հանդեսը:
Չնայած նրան, որ դեռևս պաշտոնապես լուրեր չկան դերասանի հետ կնքված
պայմանագրի մասին և դեռ պաշտոնական հայտարարություններ չեն արվել,
այնուամենայնիվ, ներկայում դերասանը Warner Bros-ի համար հավանական
թեկնածուն է:
Նշենք, որ եթե դերը հաստատվի, ապա դերասանը կմարմնավորի Բեթմենին 2021թ.
հունիսին սպասվող սուպերհերոսի մասին պատմող հերթական ֆիլմում:
Արդեն ժամանակացույցը կա, և ֆիլմի նկարահանումները նախատեսված են այս ամռանը:
Հիշեցնենք, որ նախորդ ֆիլմերում Բեթմենին մարմնավորում էր Բեն Աֆլեքը, որի հետ պայմանագիրն արդեն տևական ժամանակ է, ինչ խզել են: