ԱԱԾ քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ժողինստիտուտի նախկին ռեկտորի նկատմամբ, ով կասկածվում է մոտ 400 մլն դրամ գումար վատնելու մեջ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշված քրգործը հարուցվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի նկատմամբ, ով 2011—2018 թվականներին պաշտոնական դիրքն օգտագործելով՝ վատնել է իրեն վստահված առանձապես խոշոր չափի գումար: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գումարի չափը կազմում է 350-400 մլն դրամ: