Քոչարյանը երկու անձնագիր է ունեցել և կարող էր հեռանալ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ ելույթ ունենալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում` ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ: Անդրադառնալով այն հիմնավորումներին, որ, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել արդեն դատաքննությանը կամ փախչել` Քոչարյանը հայտարարեց. «Ես ունեի երկու անձնագիր` մեկն ինձ մոտ էր, մյուսը` նրանց մոտ՝ ՀՔԾ-ում. ես կարող էի նրանց չասել ու երկրից գնալ»:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հայաստանյան օրենսդրությունը թույլ է տալիս քաղաքացիներին միաժամանակ ունենալ ե՛ւ հին նմուշի անձնագիր, ե՛ւ բիոմետրիկ: Ընդ որում, բիոմետրիկ անձնագրերը նախատեսված են ոչ թե ներքին օգտագործման համար, այլ արտերկիր մեկնելու նպատակին են ծառայում: Հենց սրանով էլ պայմանավորված է Քոչարյանի հայտարարությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: