Air Astana-ի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Շերեմետեւոյում
Air Astana ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը, որն իրականացնում էր Նուրսուլթան-Մոսկվա չվերթը, վթարային վայրէջք է կատարել Շերեմետեւո օդանավակայանում: Ամեն ինչ բարեհաջող է ավարտվել:
Ավելի վաղ տեղեկությունը հաստատել էր օդանավակայանի ներկայացուցիչը:
«Օդանավակայանի բոլոր օպերատիվ ծառայությունները մոբիլիզացվել են»,- ասել է նա: