Բրիտանական The Rolling Stones խմբի անդամ Միք Ջագգերը ոգեւորիչ պար է ցուցադրել իստագրամում
Բրիտանական The Rolling Stones խմբի անդամ Միք Ջագգերը ոգեւորիչ պար է ցուցադրել, ինչն էլ տեղադրել է իր Instagram-ում։ Հատկանշական է, որ միայն մեկ ամիս առաջ 75-ամյա վոկալիստին բժշկական լուրջ պրոցեդուրա են արել։
Ապրիլ ամսին հայտնի էր դարձել, որ պետք է փոխարինեն Ջագգերին սրտի փականը։ Այն ժամանակ կատարողը պատմել էր, որ հիվանդության պատճառով The Rolling Stones-ը չեղարկել է ԱՄՆ-ում եւ Կանադայում կայանալիք համերգները։ Նա երկրպագուներից ներողություն էր խնդրել եւ խոստովանել, որ ատում է մարդկանց հուսախաբ անելը։
«Տխրել եմ շրջագայությունը հետաձգելու պատճառով, սակայն ջանասիրաբար կաշխատեմ, որպեսզի հենց կարողանամ վերադառնամ բեմ։ Եւս մեկ անգամ բոլորից ներողություն եմ խնդրում», - իր Twitter-ում գրել է Ջագգերը։
The Rolling Stones-ի շրջագայությունը պետք է տեւեր ապրիլի 20-ից հունիսի 29-ը։ Խումբը պլանավորել է հանդես գալ 17 համերգով:
։