Լուկա Յովիչը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»
Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» սերբ հարձակվող Լուկա Յովիչը կարիերան կշարունակի Մադրիդի «Ռեալում»:
Sky Sports-ի համաձայն՝ 2 ակումբներն ավարտել են 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքը: «Ռեալը» Յովիչի համար կվճարի 60 միլիոն եվրո։ Սերբ հարձակվողն Արքայական ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչը բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, խփել 27 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա 2017-ին Լիսաբոնի «Բենֆիկայից» էր տեղափոխվել «Այնտրախտ»: