«Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ուղիղ
Ազատության հրապարկում ընթանում է կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի դեմ «Քայլ արա՛, պաշտպանի՛ր դրսի կենդանիներին» նախաձեռնության զբոսանք-ակցիան:
Այն կրում է «Պահանջում ենք քրեական պատասխանատվություն դաժան վերաբերմունքի համար» խորագիրը: Ակցիային կմասնակցի նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Կենդանասերները բերել են նաև իրենց կենդանիներին:
Ազատության հրապարակից ակցիայի մասնակիցները շարժվելու են Հյուսիսային պողոտա, այնուհետև դեպի Հանրապետության հրապարակ՝ Կառավարության շենքի մոտ: