«Աշխարհում ոչ մի տեղ գազի բաց խողովակ չկա, ուղղակի խայտառակություն է». Արթուր Մեսչյան
Երեւանը շատ վատ ժառանգություն է ստացել. եթե դուք նայեք երկինք ու տեսնեք ինչ է կատարվում… դարձել ենք հետպատերազմյան Բեյրութ: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով քաղաքում լարանցումներին ու գազի խողովակներին:
«Այն էլեկտրական լարերի սարդոստայնը, որ քաղաքի վրա է, փնթի, անկազմակերպ… էլ չեմ խոսում գազի խողովակների մասին: Դուք կարծում եք, որ այս 6 ամսում այդ հարցը կարելի է լուծե՞լ: Դուք գիտե՞ք, թե ինչ արժե մեկ կմ գազի խողովակը հողի մեջ թաղելը: Աշխարհում ոչ մի տեղ գազի բաց խողովակ չկա: Դա ուղղակի խայտառակություն է»,-ասաց նա: