Վրաստանի դպրոցներում աշակերտների զանգվածային թունավորման դեպքեր են գրանցվել
Վրաստանի Սենակ քաղաքի թիվ 2 դպրոցում 18 երեխա է թունավորվել, իսկ մայրաքաղաք Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Ռուսթավ քաղաքի հանրակրթական դպրոցում՝ շուրջ 15 երեխա, գրում է korrespondent.net-ը։
Ռուսթավի դպրոցի աշակերտների դեպքում թունավորման պատճառը սնունդն է եղել, իսկ Սենակ քաղաքի դպրոցի դեպքում, որը գրանցվել է ավելի ուշ, թունավորման հստակ պատճառները դեռ հայտնի չեն:
Հաղորդվում է, որ բոլոր 18 աշակերտները հոսպիտալացվել են, նրանց մոտ գլխապտույտ և ալերգիկ ցան է նկատվել: Բժիշկների խոսքով՝ երեխաների առողջական վիճակն այժմ կայուն է, և նրանք արդեն դուրս են գրվել:
Սենակի քաղաքապետ Լևան Կուպերիշվիլիի խոսքով՝ թունավորման փաստի առ2իվ հետաքննություն է սկսվել: