Ջերմուկում «Ոչ Ամուլսարի հանքին» հանրահավաքն ավարտվեց
Ոչ Ամուլսարի հանքին, Ամուլսարը մնալու է սար, իսկ ջերմուկցին զբաղվելու է ստեղծագործ աշխատանքով, խախտվել է բնապահպանական նորմերը եւ տեղացիների իրավունքները։
Ջերմուկում «Ոչ Ամուլսարի հանքին» հանրահավաքն ավարտվեց:
«Ամուլսարի շահագուծումից բնապահպանական լուրջ աղետ է սպասվում»,– ասաց բնապահպան Լեւոն Գալստյանը։
Նա նաեւ նշեց, որ Ջերմուկը հանքաջրաբուժական առողջարան է, որն ունի հազարավոր տարիների զարգանալու պոտենցիալ, բացի այդ, տարածքի բնակիչները զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ անասնապահությամբ, իսկ նման հանքավայրը տարածքում կազդի այս ուղղությունների տնտեսական զարգացման հեռանկարի վրա։
«Եթե մեկ տոկոսի հավանականություն կա, որ Սեւանա լիճ կհասնի աղտոտումը, հանքի շահագործումը չպետք է թույլ տալ»,– ասաց Լեւոն Գալստյանը։
Ի դեպ՝ ջերմուկցիները նամակ են պատրաստել վարչապետի եւ ԱԺ նախագահին, որտեղ շարադրել են իրենց պահանջները՝ թույլ չտալ հանքի շահագործումը, եւ հնարավորություն տալ Ջերմուկի եւ հարակից համայնքների բնակիչներին ապրելու եւ արարելու։
Հիշեցնենք, որ այսօր Երեւանից մեկնարկել էր «Ոչ Ամուլսարի հանքին» ավտոերթը, որն ավարտվել է Ջերմուկում հանրահավաքով. տեղի բնակիչները դեմ են Ջերմուկից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող հանքի շահագործմանը։