Եթե բանանի թանկացումը օբյեկտիվ չէ, ուրեմն այստեղ գործ ունենք անելու. ՏՄՊՊՀ նախագահ
Կկատարենք ուսումնասիրություն։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը բանանի թանկացման վերաբերյալ հարցին։
«Եթե գնի թանկացումը կլինի անհամաչափ, եթե գինը օբյեկտիվ է, ապա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որևէ ֆունկցիա չունի, բայց եթե գինը օբյեկտիվ չէ, և կա գերիշխող դիրք կամ մոնոպոլիա, որտեղ կա չարաշահում, ուրեմն մենք այստեղ գործ ունենք անելու»,- ասաց նա։
Գևորգյանը նշեց, որ կուսումնասիրվեն բոլոր այն շուկաները, որտեղ կան խնդիրներ։