Ես շատ հպարտ եմ ինձ զգում, որ մեր ազգի ներկայացուցիչ եմ, և այսքան հաղթանակներ ենք ունեցել. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր մասնակցել է մայիսյան եռատոնի տոնական միջոցառումներին:
«Այսօր շատ կարևոր օր է, սա մեծ պատմություն է մեր հայ ժողովրդի համար: Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի մեջ մեծ լումա ունենք: Ես շատ հպարտ եմ ինձ զգում, որ մեր ազգի ներկայացուցիչ եմ, և այսքան հաղթանակներ ենք ունեցել: Հետագա մեր հաղթանակն Արցախյան պատերազմում ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայ ազգն անպարտելի է»,- ասել է Հայկ Մարությանը: