Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Volkswagen»-ը. զոհերի և տուժածների թվում կան երեխաներ. (տեսանյութ)
Մայիսի 8-ին, ժամը 17:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին բախվել են «Volkswagen Caddy» (վարորդ՝ Ս.Մ. ծնված 1983 թ.) և «Mercedes C 180» մակնիշների ավտոմեքենաները: «Mercedes C 180» մակնիշի ուղևորներ Գ.Ղ.-ն (ծնված 2017 թ.) և Ք.Մ.-ն (ծնված 1951 թ.) տեղում մահացել են:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տուժածներ Ս.Մ.-ն (1983 թ.), Ս.Ղ.-ն (1987 թ.), Հ.Մ.-ն (2016 թ.), Գ.Մ.-ն (1978 թ.), Մ.Ա.-ն (1988 թ.), Ա.Վ.-ն (1963 թ.) և Ա.Զ.-ն (1987 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ: Բժիշկները Հ.Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար: Հ.Մ.-ն տեղափոխվել է Երևանի Սուրբ Աստվածամայր ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով մահացել են Ղ.Գ.-ն (ծնված 2017 թ.) և Մ.Ք.-ն (ծնված 1951 թ.):
Shamshyan.com-ը գրում է, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահածացների և վիրավորների ինքնությունը, տուժածների թիվը 11-ն, 2 զոհ, 9 վիրավոր, մահացածներից մեկը 2 տարեկան աղջնակ է: