Երևան, 24.Ապրիլ.2024, 00:00 |
Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե...

Օպերային թատրոնի կողմից ներկայացված հակափաստարկները՝ վարչապետ Փաշինյանին

Օպերային թատրոնի անձնակազմի կողմից ապրիլի 2-ին Նիկոլ Փաշինյանին ուղղված հակափաստարկները ներկայացնում ենք ամբողջությամբ:

«ՀՀ վարչապետ
պարոն Ն. Փաշինյանին

Մեծարգո՛ պարոն վարչապետ,
«Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության, այսուհետ Թատրոն, տնօրեն Կ.Օրբելյանի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ տեղեկանքի մասին հայտնում ենք՝
1. Կ. Օրբելյանին աշխատանքի նշանակելու հետ կապված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացված տեղեկանքով ՀՀ մշակույթի նախարարության կողմից չեն բերվել իրավական հիմքեր կամ փաստեր այն մասին, որ Կ. Օրբելյանն աշխատանքի է ընդունվել օրենքի պահանջների խախտմամբ: Միայն նշում են, որ նման որոշումը կայացվել է աշխատանքային խմբի կողմից: Քանի որ չի ներկայացվել աշխատանքային խմբի եզրակացությունը կամ առկա խախտումներն ու դրանց հիմնավորումները, ապա նշված մասով տեղեկանքի վերաբերյալ եզրակացություն հնարավոր չէ տալ: Միաժամանակ հիմք ընդունելով ՀՀ մշակույթի նախարարության հետ կատարված մեր գրագրություններն ու Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն ու դրան կից եզրակացությունը հայտնում ենք, որ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի (տնօրենի) պաշտոնում անձը կարող է ուղղակի նշանակվել կամ ընտրվել: Այս նորմից բխում է, որ հիմնադիրն է որոշում տնօրենի նշանակման կամ ընտրվելու դեպքերն ու կարգը: Այն հանգամանքը, որ ՊՈԱԿ-ի հիմնադիր ՀՀ կառավարությունը որոշել է որոշ դեպքերում ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակել առանց մրցույթի, ուղղակի բխում է վերոհիշյալ օրենքի պահանջներից: Բացի այդ, ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 5-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր կարգի 3-րդ կետի 1-ին պարբերության պահանջը վերաբերում է ոչ միայն Կ.Օրբելյանին, այլ ցանկացած անձի, որը կբավարարի տվյալ պահանջը: Օրենքով և ՀՀ կառավարության կողմից սահմանված են նաև ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման կամ ընտրության այլ պայմաններ: Ինչպես հստակ երևում է, այս մասով որևէ օրենքի պահանջ չի խախտվել:
2. Կ. Օրբելյանի հայերենին տիրապետելու հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ ՀՀ կառավարության 2005 թվականի հունվարի 5-ի թիվ 224-Ն որոշմամբ հաստատված ընդհանուր կարգի 3-րդ կետի 1-ին պարբերությունը սահմանում է, որ պետական կազմակերպության գործադիր մարմինն ընտրվում (նշանակվում) է մրցութային կարգով: Սակայն, նույն կետի 4-րդ պարբերությունը սահմանում է, որ մշակույթի ոլորտում լիազորված պետական մարմնի ղեկավարն առանց մրցութային կարգի պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակել այն անձին, ով հանդիսացել է միջազգային ճանաչում ունեցող մրցույթի հիմնադիր և (կամ) համաշխարհային ճանաչում ունեցող փառատոնի կազմակերպիչ և մշակութային ծրագրերով հանդես է եկել աշխարհի նշանավոր դահլիճներում և ունի հեղինակավոր ստեղծագործական խմբերի գեղարվեստական ղեկավարի և (կամ) գլխավոր դիրիժորի առնվազն 10 տարվա աշխատանքային ստաժ: Վերոհիշյալ կարգի 3-րդ կետի 4-րդ պարբերությունից ուղղակի բխում է, որ այդ պարբերության համաձայն նշանակվող տնօրենի վրա չի տարածվում ու չի էլ կարող տարածվել մրցութային կարգի 1-ից 16-րդ կետերի (բացառությամբ 3-րդ կետի 4-րդ պարբերությունից) որևէ պայման, այդ թվում՝ հայերերին տիրապետելու պայմանը:
Հայտնում ենք նաև, որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ նախատեսված հայերենին տիրապետելու պահանջը չի կարող կիրառվել անգամ ընդհանուր մրցութային կարգով նշանակվող տնօրենների նկատմամբ, քանի որ ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ կամ որևէ այլ իրավական ակտով սահմանված չէ, թե որ մարմինը, ինչ ընթացակարգով ու ինչ չափանիշներով է որոշելու անձի հայերենին տիրապետելու փաստը: Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարումը կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, կամ դրա կատարումն ուղղակիորեն պայմանավորված է իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից: Նման նորմ է սահմանված նաև գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում: Վերոգրյալից կարելի է եզրակացնել, որ հայերենին տիրապետելու վերաբերյալ դրույթը կարող է գործել այն ժամանակ, երբ կսահմանվեն հայերենին տիրապետելու փաստը հաստատող մարմինները, դրա իրականացման ընթացակագերն ու հայերենի իմացության չափանիշները: Այս առումով ո՛չ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարը, ո՛չ որևէ անձ իրավասու չէ որոշելու անձի հայերենին տիրապետելու փաստը: Այս մասին մենք բազմիցս հայտնել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, սակայն նրանք երբևէ որևէ դրվագով ոչ միայն չեն հերքել բերված իրավական հիմքերը, այլ նաև չեն ցանկացել անդրադառնալ դրանց: ՀՀ մշակույթի նախարարությունը միայն առանց որևէ իրավական հիմքի պնդում է իր ցանկալի պարզաբանումը:
Ինչ վերաբերվում է ՀՀ մշակույթի նախարարության կողմից նշված «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման հարցին, ապա հայտնում ենք, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պաշտոնատար անձինք եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ նշված օրենքի պահանջների պահպանման պահանջ չի դրված տնօրեն նշանակելու համար «Պետական ոչ առևտրային կազմակերպություների մասին» ՀՀ օրենքով: Նշված օրենքի պահանջների խախտման համար նախատեսված է միայն վարչական պատասխանատվություն, որը կարող է նշանակել միայն դատարանը: Այս դեպքում ևս չեն սահմանված հայերենին տիրապետելու չափանիշները, դրա որոշելու կարգն ու պայմանները: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունն այն մարմինը չէ, որն իրավասու է իրականացնել «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն:
3. Կ.Օրբելյանի կողմից Թատրոնի տնօրենի պաշտոնը, ինչպես նաև համատեղությամբ Թատրոնի գեղարվեստական ղեկավարի 0,5 դրույքով պաշտոնը զբաղեցնելու հարցի մասին հայտնում ենք, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածը թույլատրում է նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատանքը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՊՈԱԿ-ի տնօրենն իրավունք ունի իրականացնել նաև գիտական, մանկավարժական կամ ստեղծագործական աշխատանք: Սույն օրենքով չի նախատեսված, թե որն է համարվում գիտական կամ ստեղծագործական աշխատանք: Մշակութային կազմակերպության գեղարվեստական ղեկավարի կողմից ստեղծագործական գործունեության իրականցաման իրավական ապացույցներից է «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը: Նշված օրենքի 34-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը շնորհվում է թատրոնի, կինոյի, ֆիլհարմոնիայի, էստրադայի, կրկեսի արտիստներին եւ ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային եւ այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության եւ արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար: Ինչպես հստակ երևում է, օրենքով թատրոնների գեղարվեստական ղեկավարները համարվել են ստեղծագործական աշխատողներ և նրանց կարգավիճակը հավասարեցվել է մյուս ստեղծագործական աշխատողներին: Նմանատիպ դրույթներ են նախատեսված նաև օրենքի 36-րդ և 37-րդ հոդվածներում:
Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարար Լ.Մակունցի կողմից համաձայնեցված Թատրոնի կառուցվածքում գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ոչ թե գտնվում է վարչական աշխատողների թիվ 1, այլ Գեղարվեստաստեղծագործական, արտիստական և բեմադրական անձնակազմ՝ 10-րդ բաժնում, որից ուղղակի կարելի է հետևություն անել, որ ՀՀ մշակույթի նախարարությունը ևս իր համաձայնությունն է տվել, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարը ստեղծագործական աշխատող է:
Մինչդեռ այս հարցի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախախարությունը մշտապես հղում է կատարում իր կողմից ստեղծված հանձնաժողովին, որի որևէ եզրակացություն մեզ չի ներկայացվել: Բազմիցս հիշեցրել ենք ՀՀ մշակույթի նախարարությանը, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համաձայն: Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ում գործում է օրենքի գերակայության սկզբունքը: Մասնավորապես, նշված հոդվածի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Այս պարագայում ՀՀ որևէ օրենքով կամ նախարարության կանոնադրությամբ ՀՀ մշակույթի նախարարությանն իրավունք չի վերապահված որոշելու թատրոնի գեղարվեստական ղեկավարի աշխատանքի բնույթը, քանի որ տվյալ հարցի վերաբերյալ ցանկացած որոշում տարածվում է, ոչ միայն ՀՀ մշակույթի նախարարության համակարգի, այլ նաև հանրային բոլոր ծառայողների վրա, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի, նախարարների, պատգամավորների և այլ անձանց վրա: Բացի այդ, ՀՀ մշակույթի նախարարությունն իր վրա է վերցրել նաև «Հանրային ծառայությունների մասին» ՀՀ օրենքի մեկնաբանման լիազորությունը: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի պաշտոնական պարզաբանումը նորմատիվ իրավական ակտի դրույթների իմաստի պարզմանն ուղղված գործընթաց է` դրանց ոչ բավարար հստակության, տարաբնույթ ընկալման, ինչպես նաեւ նորմատիվ իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած հարցերի պարզման անհրաժեշտության դեպքերում: Նույն հոդվածի համաձայն նախատեսված է, որ թե որ մամինն ու ինչ կարգով իրավունք ունի տալ պաշտոնական պարզաբանում: ՀՀ մշակույթի նախարարությունը տվյալ օրենքի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու իրավունք ունեցող պետական մարմին չէ: ՀՀ մշակույթի նախարարությունը տվյալ պարզաբանումը երբևէ չի ներկայացրել որևէ իրավական ակտի կամ պաշտոնական պարզաբանման տեսքով: Այս մասին ևս բազմիցս հայտնել ենք նրանց:
4. Կ. Օրբելյանի կողմից Թատրոնում 3 հաստիք զբաղեցնելու հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Թատրոնի կառուցվածքի ու աշխատողների թվաքանակը հաստատելու վերաբերյալ Թատրոնի տնօրենի կողմից 2018 թվականի դեկտեմբերի 20-ին ընդունված հրամանի համաձայն՝ Թատրոնն ունի տնօրենի մեկ հաստիք, ինչպես նաև միայն մեկ հաստիք, որն անվանված է «գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր»: Թատրոնի տնօրենի պաշտոնակատարի 2017 թվականի օգոստոսի 3-ի թիվ 394-Ա հրամանի համաձայն՝ Կ. Օրբելյանը համատեղության կարգով նշանակվել է Թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում ոչ լրիվ աշխատաժամանակով՝ 0.5 դրույքով: Կ. Օրբելյանը չի զբաղեցնում Թատրոնի գլխավոր դիրիժորի պաշտոնը և չի իրականացրել գլխավոր դիրիժորի գործառույթներ: Եվ թատրոնի հաստիքացուցակում չկա երկու պաշտոնների՝ գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնների երկու լիարժեք հաստիք:
5. Կ. Օրբելյանին Թատրոնի տնօրեն նշանակելու մասին հրամանի ժամկետի վերաբերյալ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N224-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի 3-րդ կետում լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումը հրապարակվել է ՀՀ պաշտոնական տեղեկագրի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 48 համարում: Վերոհիշյալ որոշման 2-րդ կետի համաձայն՝ նշված որոշումն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին: Իսկ Կ.Օրբելյանին Թատրոնի տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի թիվ 39-Ա հրամանն ընդունվել է 2017 թվականի օգոստոսի 2-ին, որպես անհատական իրավական ակտ: Նշված օրվա դրությամբ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գերատեսչական անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց ընդունմանը հաջորդող օրվանից: Բացի այդ, նույն մասի համաձայն՝ եթե անհատական իրավական ակտերով նախատեսված է պարտականություն, ապա այդ անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում տվյալ անհատական իրավական ակտը համապատասխան մարմիններում կամ կազմակերպություններում մուտքագրվելու կամ պաշտոնատար անձանց կամ քաղաքացիներին հանձնվելու կամ նրանց տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու կամ պատշաճ այլ կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: Այս պարագայում Կ.Օրբելյանին տնօրեն նշանակելու մասին ՀՀ մշակույթի նախարարի 2017 թվականի օգոստոսի 2-ի թիվ 39-Ա հրամանն ուժի մեջ է մտել միայն այն ընդունելու հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 3-ին և այդ օրն էլ ուժի մեջ է մտել նաև ՀՀ կառավարության համապատասխան որոշումը: Իսկ քանի որ այդ հրամանով Կ.Օրբելյանի վրա էին դրվում Թատրոնի տնօրենի պարտականությունները, ապա այդ մասով նշված հրամանն ուժի մեջ է մտել միայն հրամանը Կ.Օրբելյանին պատշաճ հանձնելու օրվանը հաջորդող օրը՝ 2017 թվականի օգոստոսի 4-ին (նշված հրամանը մուտք է եղել Թատրոն 2017 թվականի օգոստոսի 3-ին): Ինչպես հստակ երևում է Կ.Օրբելյանը Թատրոնի տնօրենի պաշտոնը ստանձնել է միայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:
6. Դեռևս ուժի մեջ չմտած իրավական ակտին հղումներ կատարելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարության բազում մեկնաբանումների վերաբերյալ գտնում ենք, որ նշված մեկնաբանությունը չի կարող տարածվել այն իրավական ակտերի վրա, որոնք ուժի մեջ են մտնում հղում կատարած իրավական ակտի ուժի մեջ մտնելու օրը կամ դրանից հետո, քանի որ հղում պարունակող իրավական ակտի պահանջները պարտադիր են դառնում միայն դրա ուժի մեջ մտնելու պահից, այլ ոչ ընդունման պահից: Բերեմ պարզ օրինակ՝ ՀՀ հարկային օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2018 թվականի հունվարի 1-ից, սակայն 2017 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունվել են տասնյակ որոշումներ, որոնք հղում են պարունակում դեռևս ուժի մեջ չմտած ՀՀ հարկային օրենսգրքին: Համաձայն ՀՀ մշակույթի նախարարության մեկնաբանության՝ նշված իրավական ակտերը պետք է անվավեր ճանաչվեն, քանի որ հղում են պարունակում դեռևս ուժի մեջ չմտած ՀՀ հարկային օրենգրքին:
7. ՀՀ մշակույթի նախարարության կողմից ներկայացված տեղեկանքում հղումներ են կատարվել բազում օրենքներին՝ հիմնավորելու համար, որ Կ.Օրբելյանն առանց մրցույթի տնօրենի պաշտոնում նշանակվելու հանգամանքը հակասում է օրենքի պահանջներին: Սակայն, որևէ կերպ չեն նշում այդ խախտումները, որից կարելի է եզրակացնել, որ նման խախտումներ իրականում չկան:
8. ՀՀ մշակույթի նախարարությունը Կ. Օրբելյանի նշանակման օրինականության հացը քննարկելիս առաջին հերթին պետք է անդրադառնար Կ.Օրբելյանին Թատրոնի տնօրենի պաշտոնին նշանակելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի հրամանին: Նախարարությունը պարտավոր էր կամ փոփոխել, կամ ուժը կորցրած, կամ անվավեր ճանաչել այդ անհատական իրավական ակտը: Քանի դեռ որևէ կերպ չի վիճարկվել կամ օրենքով սահմանված կարգով անվավեր ճանաչվել Կ.Օրբելյանին աշխատանքի նշանակելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության հրամանը, ապա որևէ անձ իրավասու չէ հայտնել, որ Կ. Օրբելյանն աշխատանքի է նշանակվել օրենքի պահանջների խախտմամբ և որևէ անձ իրավասու չէր տվյալ հիմքով աշխատանքից ազատել Կ.Օրբելյանին: Իսկ նշված անհատական իրավական ակտը կարող էր ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվել միայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 36-ից 38-րդ հոդվածներով նախատեսված ընթացակարգերով, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի և «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով: Ինչպես հստակ երևում է Կ.Օրբելյաին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարն ազատել է աշխատանքից՝ օրենքի պահանջների խախտմամբ նշանակված լինելու իրավական հիմքով, մինչդեռ ուժի մեջ է ու օրենքի պահանջներին հակասող չի ճանաչվել նրան աշխատանքի նշանակելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության անհատական իրավական ակտը:
9. Կ.Օրբելյանի գործուղումների վերաբերյալ տրված տեղեկատվության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված բոլոր գործուղումները եղել են օրինական ու դրանք իրականացվել են միայն ՀՀ մշակույթի նախարարի հրամաններին համապատասխան: Եթե ՀՀ մշակույթի նախարարը գտնում էր, որ գործուղումն օրինական չէ, ապա նա չպետք է տար գործուղման հրաման: Բացի այդ, այդ գործուղումների բոլոր ծախսեը հիմնականում իրականացվել են Կ.Օրբելյանի կամ հրավիրող կողմի հաշվին ու գործուղումների վերաբերյալ ներկայացվել են համապաատսխան հիմնավորումներ համաձայն ՀՀ մշակույթի նախարարության պահանջի: Նշենք նաև, որ սույն խնդիրը չի դրվել Կ. Օրբելյանին աշխատանքից ազատելու իրավական հիմքում:
10. Տեղեկանքում նշվում է, որ Կ.Օրբելյանի կողմից բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ: Այս կապակցությամբ ցանկանում ենք հայտնել, որ մինչ օրս աշխատանքից ազատված որևէ աշխատող չի դիմել դատարան աշխատանքում վերականգնվելու պահանջով և առկա չէ անձին աշխատանքի վերականգնելու վերաբերյալ որևէ դատական ակտ:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածով ուղղակի սահմանված է, որ աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Օրենսգիրքն այլ որևէ մարմնի իրավունք չի վերապահել քննարկելու աշխատանքային վեճ կամ այդ բնագավառում կայացնել որոշումներ: Ինչ վերաբերում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի օրենսգրքի 33-րդ հոդվածին, որին մշտապես հղումներ է կատարում ՀՀ մշակույթի նախարարությունը, ապա ցանկանում եմ նշել, որ որևէ օրենքով կամ իրավական ակտով ՀՀ մշակույթի նախարարությանն իրավունք չի վերապահված հսկողություն կամ վերահսկողություն իրականացնել աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ: ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման համաձայն այդ լիազորությունը վերապահված է Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին: Սական վերջինիս ևս իրավունք չի վերապահված միջամտելու աշխատանքային վեճերին: Նույն օրենսգրքի 265-րդ հոդվածի համաձայն աշխատանքում վերականգնելու և վնասների չափը որոշելու լիազորությունը վերապահված է միայն դատարանին:
ՀՀ մշակույթի նախարարությունը խախտելով սույն օրենքների պահանջները՝ մշտապես, առանց իրավական հիմքի ու առանց որևէ վարչական կամ իրավական ակտ ընդունելու՝ պահանջել է աշխատանքում վերականգնել ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Գևորգյանի կնոջը՝ Ք.Նաղդալյանին: Հայտնում ենք նաև, որ մենք բազմիցս նշել ենք, որ նախարարության պահանջը ոչ միայն հակասում է օրենքներին, այլ նաև այս պարագայում առկա է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված շահերի բախում, քանի որ նշված հանձնարարությունները մշակվել են Ա.Գևորգյանի ենթակայության տակ գտնվող իրավաբանական վարչության կողմից, որի պետը նաև Ք.Նաղդալյանի հետ ունի շատ մտերմիկ հարաբերություններ:
ՀՀ մշակույթի նախարարությունը նշել է, որ աշխատանքից ազատված անձինք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին, սակայն մինչ օրս Մարդու իրավունքների պաշտպանի կողմից Թատրոնից որևէ պարզաբանում չի պահանջվել ու Թատրոնի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել:
11. 2017 թվականին «Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգայի ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը իրականացրել է ՀՀ պետական բյուջեից հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում և կազմել այտ՝ ԱԿՏ 17-Ա 25.05.2017: Ակտում նշված է, որ ստուգմամբ ընդգրկվել է 2014-2016թթ. և 2017թ. հաշվետու ժամանակաշրջանը, իսկ Կ.Օրբելյանը տնօրենի պաշտոնակատար է նշանակվել 2017 թվականի փետրվարի 3-ից, այսինքն՝ նշված ակտով արձանագրված խախտումները չեն առնչվում նրա տնօրեն աշխատած ժամանակաշրջանին: 2014-2016թթ. երեք տարբեր տնօրեններ են աշխատել:
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության արդեն հիշատակված ակտում նշված է, որ 2014-2016թթ. ընթացքում գրեթե ոչ մի դեպքով ՊՈԱԿ-ի կողմից չի ապահովվել ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրի թիվ 1 հավելվածով նախատեսված օպերային և բալետային ներկայացումների բեմադրությունների կանխատեսվող քանակական և որակական ցուցանիշների կատարումը:
Նշվածը կատարվել է այն դեպքում, երբ նույն ժամանակաշրջանում ՊՈԱԿ-ի վարչական անձնակազմի թվականակը 2014թ. 28 հաստիքային միավորի փոխարեն 2015թ. ավելացել է 8 հաստիքային միավորով և կազմել 36 հաստիքային միավոր, իսկ 2016թ. ավելացել է ևս 4 հաստիքային միավորով և կազմել 40 հաստիքային միավոր: Անհրաժեշտ է փաստել, որ ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմի հաստիքային միավորներով սահմանված է եղել 5 փոխտնօրենի պաշտոն, սակայն ՊՈԱԿ-ի կառավարման ոլորտում որևէ բարելավում չի նկատվել:
ՊՈԱԿ-ի հաստիքային միավորների նման աճի արդյունքում միայն աշխատավարձի գծով ծախսերը 2014-2016թթ. աճել է 71,6%-ով և առաջարկել է քննարկման առարկա դարձնել ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ մշակույթի նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքված սուբսիդիայի տրամադրման պայմանագրերի թիվ 1 հավելվածով նախատեսված օպերային և բալետային ներկայացումների կանխատեսվող քանակական (հանդիսատեսի թվաքանակ, ներկայացումների քանակ, նոր բեմադրությունների քանակ) և որակական (ստացիոնար մեկ ներկայացման համար դահլիճի միջին ծանրաբեռնվածություն) ցուցանիշների չկատարման պայմաններում ՊՈԱԿ-ի վարչական անձնակազմի թվաքանակի աճման հարցերը և միջոցներ ձեռնարկել վարչական անձնակազմի աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ՝ անհրաժեշտության դեպքում վերանայելով վարչական անձնակազմի հաստիքացուցակը:
Ելնելով վերը նշվածից և նպատակ ուենալով բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը՝ 2017 թվականի ընթացքում վերանայվել է կազմակերպության հաստիքացուցակը, հաստիքացուցակի վերանայման անհրաժեշտություն է առաջացել նաև գեղարվեստական, ստեղծագործական, շենքի շահագործման և սպասարկման աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակաով, ուստի 2017 թվականին հաստիքացուցակը շատ անգամներ փոփոխվել է: Հայտնում ենք նաև, որ այս հանգամանքը ևս չի նախատեսված Կ.Օրբելյանին աշխատանքից ազատելու մասին իրավական հիմքերում: Բացի այդ, նշված խնդիրը երբևէ չի քննարկվել ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
12. ՀՀ մշակույթի նախախարությունը օրենսդրությունն իր ցանկությամբ ու իր հայեցողությամբ մեկնաբանելով ու դրանց վերաբերյալ հրամաներ կամ հանձնարարկաններ տալով՝ խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի պահանջը՝ համաձայն որի յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում քննության իրավունք: ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածի համաձայն սույն դրույթը տարածվում է նաև իրավաբանական անձ Թատրոնի վրա: Այս պայմաններում Կ. Օրբելյանի աշխատանքի ընդունման օրինականության հարցը կարող էր քննարկվել միայն «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով, ինչպես նաև որոշումներ կայացնելիս չի իրականացվել պատշաճ վարչարարություն: Մեր բազում դիմումները, այն մասին, որ ցանկալի կլինի մեզ ևս ներգրավել նշված հարցերի քննարկումներին մշտապես մնացել են անպատասխան: Դրանից կարելի է միայն եզրակացնել, որ նախարարությունը գտել է, որ չի կարող որևէ կերպ հակափաստարկներ բերել մեր կողմից բերված փաստերին:
Որպեսզի ավելորդ չծանրաբեռնենք մեր պատասխանը, կից ներկայացնում ենք նաև նշված հարցերի վերաբերյալ Թատրոնի կողմից ՀՀ մշակութի նախարարության հղած մեր նամակների պատճենները:
Միաժամանակ խնդրում ենք սույն հարցի վերաբերյալ քննարկում կազմակերպելու դեպքում ներգրավել Թատրոնի ներկայացուցիչներին, ինչպես նաև տվյալ հարցի առնչությամբ շահերի բախում չունեցող իրավաբանների»:

 

դիտվել է 623 անգամ
Կիսում ենք 109 տարվա ցավերն ու սուգը, տեղի ու... Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպի և ԵԿՄ մե... Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսվ... «Այլևս երբեք». ՀՀ-ում Բելգիայի դեսպան Էրիկ դե... Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջ... Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամար... Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղ... Նման գործելաոճով անհնար է ճնշել քաղաքացու արդ... Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշ... ԱՄՆ դեսպանն ու փոխդեսպանը հարգանքի տուրք են մ... Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումա... Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառ... Բռնության ցանկացած դեպք անթույլատրելի է. ՄԻՊ-... Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայք... Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մն... ՆԳՆ ու ենթակա ծառայությունների ղեկավարություն... Սուրեն Պապիկյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հու... Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ ... Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես ... Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության... Պայքարը շարունակվում է Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն... Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հ... Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանութ... Բելգիայի ԱԳ նախարարի մասնակցությամբ տեղի է ու... Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր... Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին մեքենան բախվել է ... Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք... 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթն... ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կոր... «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակո... Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երևանում քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-... Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային... 24 ժամ ջուր չի լինելու Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հ... Ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ... Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համ... Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որո... Հիշատակի երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ. Հայոց ցեղաս... Տասնյակ հասցեներում լույս չի լինի ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք... Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել... Չինաստանում հորդառատ անձրևները հանգեցրել են ջ... Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ... Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբ... Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, ո... Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ» Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օ... Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ» Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կա տուժած Չեխիայի արտգործնախարարը ողջունել է Հայաստանի ... Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերություն... Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծ... ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների ... Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդ... Հրդեհ՝ Սիլիկյան թաղամասում Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործ... «Ադրբեջանը վճռական է առաջ տանելու ՀՀ հետ հարա... Նորատուսի գերեզմաններում պայթյուն-փլուզում է ... Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշոր... Խնձորեսկի խաչմերուկում իրականացվել են վթարավտ... ՆԳՆ գլխավոր քարտուղարն ընդունել է ՄԱԿ-ի ճանապ... Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ... Կոլումբիայի քաղաքապետերից մեկի տաբատն ընկել է... Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբ... Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ո... ՄԻՊ-ն արձագանքել է ֆրանսահայ լրագրող Լեո Նիկո... Քննարկվել են Շիրակի մարզում Կապսի ջրամբարի կա... Քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդ... Գնդապետ Միհրան Մախսուդյանը հոսպիտալացվել է Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիս... Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ են... Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմ... Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը կպայքարի ԵԱ-ի կիս... ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է Քննարկվել են կրթության ոլորտում համընդհանուր ... Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնությ... ՄԻՊ արագ արձագանքման խումբն այս պահին գտնվում... Ոչնչացվել է Գազայի հատվածի ամբողջ քաղաքացիակա... Ջահերով երթ՝ Կիրանցում. ճանապարհը դեռ փակ է Կասեցվել է «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի ... ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վ... Շատ ուրախ ու հպարտ եմ, եղբայր․ Խաչանովը՝ Մխիթ... Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսահայերի խ... ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում... Արաբկիրի շուկայի աշխատանքները կշարունակվեն մի... Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԵԱ-ի կիսաեզրափա... Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում․ լարված ի... Ադրբեջանական զորքն առանց մեկ կրակոցի արդեն տե... ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներ... Իրանն ու Պակիստանը համատեղ կպայքարեն ահաբեկչո... Հանրապետության հրապարակում այրեցին Ադրբեջանի ... Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել ե...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan