Որքանո՞վ է ճիշտ դրսից բերել, ներմուծել անասունները. Սասուն Միքայելյանը՝ տոհմային անասունների աճի մասին
«Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին դիմեց՝ հարց ուղղելով ցեղական տոհմային անասունների աճի վերաբերյալ: Նա հետաքրքրվեց՝ որքանո՞վ է ճիշտ դրսից բերել, ներմուծել անասունները, այստեղ զարգացնել և պահել, փոխանակ տեղական տոհմային անասունների թվաքանակի վրա շեշտադրում արվի:
«Մեր ապուպապերը միշտ այդ անասունն են պահել: Բնակլիմայական պայմաններից ելնելով՝ դա ավելի կարևոր է, քան դրսից բերածը»,- ասաց նա:
Կարապետյանն արձագանքեց, որ իրականում տոհմային անասունների վերաբերյալ խորհրդարան ներկայացված այս նախաձեռնությունն ուղղված է մեր երկրի ներսում տավարաբուծության զարգացմանը:
«Հայտնի փաստ է, որ անասունների մթերատվությունը, կաթնատվությունը 70 տոկոսով պայմանավորված է պահքով, և միայն 30 տոկոսով՝ գեներով: Մենք նորմալ պահքի դեպքում կովկասյան ողջ տեսակից կարող ենք մինչև 4 000 լիտր կաթ ստանալ, ուղղակի պետք է մեր տեղական սորտերը զարգացնենք»,- ասաց նա: