Նոր Խարբերդում տարեց քաղաքացի է ընկել ջրանցքը, դին չի հաջողվել գտնել
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 5-ին, ժամը 11:58-ին 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան քաղաքի Նոր Խարբերդի ամառանոցների 1-ին փողոցի թիվ 24/20 հասցեում կասկածվում է, որ Շ.Գ.-ն (ծնված 1940 թ.) ընկել է ջրանցքը. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարնեն իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 14:31-ին տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 13:00-ի դրությամբ ջրանցքի բոլոր ջրարգելակները փակվել են՝ ջրանցքի ջրի մակարդակը իջեցնելու նպատակով:
Ժամը 18:05-ին տեղեկություն է հաղորդվել, որ ջրի մակարդակն իջել է, խորությունը կազմում է մոտ 20 սմ, որոնողական աշխատանքների վերսկսման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքերն ավարտվել են անարդյունք: