Բրիտանական «Queen» խմբի կարողությունը գերազանցել է Էլիզաբեթ 2-րդ թագուհու հարստությանը
«Բոհեմյան ռապսոդիա» ֆիլմի՝ մեծ էկրաններ բարձրանալուց հետո բրիտանական Queen (թարգմ․՝ «Թագուհի») խմբի անդամների միացյալ կարողությունը գերազանցել է երկրի թագուհու՝ Էլիզաբեթ 2-րդի ֆինանսական կարողությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական The Times թերթը, որն առաջիկայում հրապարակելու է ամենահարուստ բրիտանացիների ցուցակը։
Խմբի անդամներից այժմ կենդանի են երեքը։ Խմբի մասին պատմող ֆիլմի դուրս գալուց ու նրանց հոնորարների տրամադրումից հետո նրանց միացյալ կարողությունը հասել է 445 միլիոն ֆունտի (մոտ 586 մլն դոլար), իսկ թագուհու կարողությունը գնահատվում է մոտ 370 միլիոն ֆունտ (487 մլն դոլար)։
Ֆիլմի հասույթից բաժին է հասել նաև խմբի հիմնադիրներից Ֆրեդի Մերկուրիի սիրեցյալին՝ մոտ 50 մլն դոլար։