Գարեգին Բ-ն կհանդիսապետի Կրետեի հայկական եկեղեցու 350-ամյակի միջոցառումները
Մայիսի 3-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին
Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական
այցով մեկնել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու
Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս
մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Նորին Սրբությանն ուղեկցում են Հայաստանի Աստվածաշնչային ընկերության
գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի
և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս
Ներսիսյանը, Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ
եպիսկոպոս Խաչատրյանը, Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա
աբեղա Ծատուրյանը և Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը: