ԵՄ-ը պետք է դադարեցնի «մոլորեցնել» Թուրքիային նրա անդամության հեռանկարի հարցում. Հունգարիա
Եվրամիությունը պետք
է դադարեցնի «մոլորեցնել» Թուրքիային ԵՄ-ին նրա անդամության հեռանկարների
հարցում եւ դրա փոխարեն առաջարկի նրան «համապարփակ ռազմավարական
գործընկերություն»։ Այս մասին ասել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պիտեր
Շիջարտոն, տեղեկացնում է AP-ը։
Նրա խոսքով՝ նրա գործընկերները ԵՄ որոշ խոշոր անդամ երկրներից մերժում
են Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին փակ նիստերում, բայց այդ մասին
հրապարակավ չեն ասում։
Շիջարտոն նաեւ բարձր է գնահատել Թուրքիայի դերը դեպի Եվրոպա
ներգաղթյալների հոսքը կանխելու գործում՝ ասելով, որ «Եվրոպայի
անվտանգությունն այսօր սկսվում է Թուրքիայում»։