Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը խափանված է
Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատանքը խափանված է: Ինչպես տեղեկացնում է 1tv.ge-ն, մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանում տղամարդ է ընկել երկաթգծի վրա:
Տեղում մոբիլիզացված է պարեկային ոստիկանությունը և շտապօգնության ծառայությունը:
Ուղևորներին տարհանել են: