Շարժական առեւտրի կետերի ոլորտը ազատվում է միլիարդատեր պաշտոնյայի համար. Արեն Մելիքյան
Շարժական սրճարանների ներկայացուցիչները այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության դիմաց բողոքի ցույցի են դուրս եկել։ Նրանք բողոքում են շրջիկ սրճարանների հոսանքազրկման դեմ՝ պնդում են, որ դա անօրինական է արվել եւ պահանջում են կառավարությունից այլընտրանքային տարբերակ գտնել, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատել։
«Տեղեկություններ կան, որ շուկան այս քայլերով ազատվում են մենաշնորհի համար։ Միլիարդատեր պաշտոնյայի համար է արվում այս ամենը»,–նշեց Շարժական սրճարանների միության նախագահ Արեն Մելիքյանը՝ հավելելով, որ կան կետեր էլ, որոնք աշխատում են նախկին կառավարության կողմից տրված թույլտվություններով և հոսանքազրկված չեն. «Կա նաև անհավասար մոտեցում կառավարության կողմից»։
Շարժական սրճարանների ներկայացուցիչները պահանջում են վարչապետի հետ հանդիպում. «Մենք ակնկալում ենք վարչապետից, որ մինչեւ շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը թույլ տան աշխատել, երբ օրենքը ընդունվի, համապատասխան կարգավորումները տրվեն, պարզ կլինի՝ որն է մնում, որը՝ հանվում»։