Վրաստանում հնարավոր է վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն. վրացական ԶԼՄ-եր
Աշնանը վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու
Իվանիշվիլիի որոշումը քաղաքական շրջանակների համար անակնկալ չէր, ավելին՝
սպասելի էր:
Վրացական « Թայմեր» գործակալության հաղորդմամբ՝ Վրաստանում խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների հարցը լուծված է:
«Վրացական երազանքը», մասնավորապես, կուսակցության նախագահն ու երկրի ոչ
պաշտոնական կառավարիչ Բիձինա Իվանիշվիլին դեռևս Սուրբ Հարության տոնից
առաջ էին որոշել խորհրդարանական վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու
մասին: Միաժամանակ, կառավարության շրջաններից ստույգ տեղեկություններ
ունենք, որ Իվանիշվիլին միջնորդներ է ուղարկել նախագահ Զուրաբիշվիլիի մոտ:
Նրա հետ բանակցություններ են ընթանում արտահերթ ընտրություններ
անցկացնելու շուրջ:
Օրենքի համաձայն՝ նախագահը կարող է նշանակել արտահերթ ընտրություններ`
երդմնակալության արարողությունից վեց ամիս անց: Ինչպես հայտնի է, Սալոմե
Զուրաբիշվիլիի երդմնակալությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին:
Հետեւաբար, որպես նախագահ, Զուրաբիշվիլին իրավունք կունենա վաղաժամկետ
խորհրդարանական ընտրությունների մասին հայտարարել միայն հունիսի կեսերին»,-
նշել է «Թայմեր» գործակալությունը: