Ուշագրավ նշանակում. Մութ անցյալով հայտնի կոռուպցիոները՝ նախարարի խորհրդական
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օրերս կառավարությունում բավական ուշագրավ նշանակում է կատարվել։
Մասնավորապես՝ այս տարվա փետրվարին ՊԵԿ օպերվարչության պետի տեղակալի
պաշտոնից ազատված Ջահան Հովհաննիսյանը, ով բավական մութ անցյալ ունի եւ
նախկին կոռուպցիոն համակարգի կրողներից էր, հայտնի կոռուպցիոներ, նշանակվել
է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ
Արշակյանի խորհրդական։ Ինքը՝ Ջահան Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում կարճ
հերքեց տեղեկությունը եւ անջատեց հեռախոսը»։