Վանաձորում փրկարարները կանխել են 3 խմ ժայռաբեկորի փուլ գալու վտանգը
Ապրիլի 25-ին, ժամը
15:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի
Վանաձոր քաղաքի Ամառանոցային փողոցի ճամփեզրին առկա բլրից քարաթափման
աշխատանքներ կատարելու համար անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները հատուկ փրկարարական գործիքների օգնությամբ մոտ 3 խմ ժայռաբեկոր անշարժացրել են և կանխել ընկնելու վտանգը: