Թոնրատան տանիքում 50-ից ավելի փամփուշտ է գտել ու հանձնել իրավապահներին
«Զինանոց-2019»
կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ապարանի բաժնի
ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 23-ին բաժին է
ներկայացել Գառնիկ Հ.-ն եւ հանձնել 53 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի
փամփուշտներ եւ հայտնել, որ գտել է իրենց թոնրատան տանիքում մաքրման
աշխատանքներ կատարելիս: Դրանք պատկանել են հորը, որը ձեռք էր բերել եւ
պահել 1993-1994թթ. ԼՂՀ Ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: