Ռոբինզոն Կրուզոն 300 տարեկան է
ԱշխարհԱյսօր աշխարհում նշվում է համաշխարհային
գրականության գլուխգործոցներից մեկի՝ «Ռոբինզոն Կրուզո» վեպի տպագրման
300-ամյակը: 1719 թվականի ապրիլի 25-ին Միացյալ Թագավորությունում լույս
տեսած վեպը մինչև այսօր էլ ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ:
Բրիտանացի գրող Դանիել Դեֆոյի վեպի հիման վրա ստեղծվել են նաև
կինոնկարներ, թատերական ներկայացումներ: Ռոբինզոն Կրուզոյի նախատիպը եղել է
իրական մարդ՝ շոտլանդացի նավաստի Ալեքսանդր Սելքիրքը, որ չորս տարի ապրել է
անմարդաբնակ կղզում։ Դեֆոյի վեպը սկզբնական շրջանում շատ երկար վերնագիր է
ունեցել «Յորքի նավաստի Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանահրաշ
արկածները. այն մարդու, որը մեն-մենակ ապրել էր 28 տարի Օրունոք գետի
մոտակայքում, Ամերիկայի ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, և որը,
փրկվելով նավաբեկությունից, այն դեպքում, երբ իր բոլոր ընկերները մահացան,
բերում է գրավոր վկայություն, թե ինչպես նա վերջապես փրկվեց ծովահենների
կողմից»: Վեպը թարգմանվել է աշխարհի բոլոր լեզուներով, այդ թվում՝
հայերենով: