Երևանում հայրը իր մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ. նաև ծեծել է կնոջը
Ոստիկանության
Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի
23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ
Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանությունից հայտնում
են, որ միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու
մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է հետաքննություն: