«Ես հաշվետու չեմ»․ՊՎԾ պետի տեղակալը չի՞ լսել Փաշինյանի պահանջը (տեսանյութ)
Նոր Հայաստանի
իշխանությունները մշտապես կարևորել են հանրության առջև թափանցիկությունն ու
հաշվետվողականությունը։ Այսօր, սակայն, վարչապետին առընթեր պետական
վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանը չցանկացավ
հաշվետու լինել:
Չնայած լրագրողների համառ հարցերին, նա այդպես էլ չպարզաբանեց, թե ինչպես է
երիտասարդ տարիքում միլիոններ կուտակել: «Ես կարծում եմ, որ էթիկայի
տեսանկյունից ճիշտ չէ քննարկել որևէ մեկի ունեցվածքը: Այն, որ ես պաշտոնյա
եմ, վաղուց գիտեմ, բայց այս հարցին այսպես կպատասխանեմ. ես զբաղեցրել եմ
տարբեր պաշտոններ, աշխատել եմ տարբեր ուժային կառույցներում, պաշտոնապես
հայտարարում եմ, որ երբևէ որևէ կոռուպցիոն, սկանդալային և կլանային
համակարգերում չեմ եղել, ոչ էլ բիզնեսով եմ զբաղվել: Ես կոռեկտ չեմ
համարում իմ ունեցվածքն այս համատեքստում քննարկել: Ես չեմ փորձում
պարզաբանել, ինչը ասեցի, բավարար էր: Ես հաշվետու չեմ»,- ասաց նա:
Նշենք, որ հանրությանն այդպես էլ հաշվետու լինել չցանկացող 28-ամյա Արգիշտի
Քյարամյանը հայտարարագրել է 32 միլիոն դրամ, 48 հազար ամերիկյան դոլար,
երկու առանձնատուն, չորս հողամաս, հողամասին ամրացվա անշարժ գույք և
ավտոտնակ: Այս պաշտոնյայի հայտարարագրում առկա են նաև ութ միլիոն դրամը
գերազանցող զարդեր»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/145271.html?fbclid=IwAR3D1V6CD0b8Kz30KLujzvybs9tJN8uxg9-0b-pmbHiQoNr2mSPDsv6Tpro
© factor.am