Կապան-Քաջարան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ապրիլի 25-ին` ժամը 14:46-ին, «911»
ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է
ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է
մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 18-րդ կմ-ին
բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Գ.Բ., ծնված 1989 թ.), «ՎԱԶ-2107» (վարորդ՝
Տ.Կ., ծնված 1995 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ` Ա.Հ.) մակնիշների ավտոմեքենաները:
Վարորդներ Տ.Կ.-ն, Գ.Բ.-ն և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝
Ա.Ի.-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները
Տ.Կ.-ի, Գ.Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա.Ի.-ինը՝ միջին
ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և սահմանազատել տարածքը: